Յոթ կարևոր խորհուրդ առողջ քնի համար
ЛАЙФՆերկայումս շատ մարդիկ բախվում են քնելու հետ կապված խնդիրների: Անքնությունից ազատվելու քիչ ձևեր կան, իսկ դեղորայք օգտագործելը խնդրի լուծում չէ: Telegraf.com.ua-ն առաջարկում է մեթոդներ, որոնք կօգնեն առողջ քուն ունենալ:
Մոռացե’ք ցերեկվա խնդիրների մասին
Տարբեր տեսակի անհանգստություններն ու խնդիրները խանգարում են թուլանալ: Գիշերները պետք է վանել բացասական զգացողությունները և մտածել դրական որևէ բանի մասին:
Լսե’ք դասական երաժշտություն
Հիանալի թերապևտիկ ազդեցություն ունեն Մոցարտի ստեղծագործությունները, որոնք կարող են բարելավել ճնշումը և հանել նյարդային լարվածությունը:
Կատարե’ք ֆիզիկական աշխատանք
Մի’ կերեք ժամը 18:00-ից հետո
Միաժամանակ խորհուրդ չի տրվում պառկել քնելու դատարկ ստամոքսով: Քաղցած լինելու դեպքում կարելի է օգտագործել կեֆիր կամ որևէ միրգ:
Ընդունե’ք տաք լոգանք
Լոգանք ընդունելիս ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 37 աստիճանը:
Քնելուց առաջ խմե’ք մեկ բաժակ տաք կաթ կամ տաք մեղրաջուր
Քնե’ք աջ կողմի վրա` ոտքերը ծալած վիճակում



