Ադրբեջանն ուշ, թե շուտ պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Դավիթ Բաբայանն արձագանքում է Ալիևին
ИНТЕРВЬЮ
Armlur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ հայտարարել էր, որ փոխզիջում հնարավոր է, և Ղարաբաղը պետք է դառնա ինքնավար հանրապետություն: Այսօր այս հայտարարությանն անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ-ն: Այս հայտարարությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
– Պարո′ն Բաբայան, Ալիևը խոսել է Ղարաբաղի` ինքնավար հանրապետություն դառնալու մասին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն էլ արձագանքել է: Ինչպես եք արձագանքում այս հայտարարություններին:
– Բազմաթիվ անգամ ասել ենք, որ նման առաջարկները լուրջ չեն. ինչ է նշանակում ինքնավար հանրապետության կամ մարզի կարգավիճակ: Սրանք այն առաջարկներն են, որոնք ընդհանրապես չեն կարող քննարկվել, քանի որ լուրջ չեն: Նախևառաջ ասեմ, որ Արցախն արդեն ունեցել է ինքնավարության կարգավիճակ: Ընդհանրապես ադրբեջանական նախկին ԽՍՀՄ-ի սահմաններում եղել են երկու հայկական կազմավորում` Նախիջևանի ինքնավար հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Մենք տեսանք` ինչ ճակատագիր ունեցավ Նախիջևանի ինքնավար հանրապետության հայությունը. նրանք բոլորը զտվեցին այնտեղից, Ցեղասպանություն տեղի ունեցավ, որը շարունակվեց նաև հայկական մշակութային կոթողների նկատմամբ, ընդհանրապես հայկական ժառանգության նկատմամբ:
Շարունակությունը՝ այստեղ:




















































