Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը և կառավարության նոր անդամները Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում չեն ներկայացրել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ են վարչապետն ու կառավարության նոր անդամները անդամակցել իշխող կուսակցությանը: «Եթե պարոն վարչապետը և կառավարության նոր անդամները դիմեն մեր կուսակցությանն անդամակցելու համար, մենք այդ հարցը կքննարկենք: Այս պահին մենք նման դիմումներ չունենք», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ առաջիկա համագումարի ընթացքում ՀՀ վարչապետը կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ հարցն էլ կքննարկենք այն դեպքում, երբ վարչապետը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում կներկայացնի:



