Դիարբեքիրի քաղաքապետարանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԴիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի ձերբակալությունից հետո քաղաքապետարանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալ ությունը:
Քաղաքապետերի ձերբակալությունից հետո ի նշան բողոքի քաղաքապետարանի շենքի վրա կախվել է մի պաստառ «Թող հարգվի ժողովրդի կամքը, թող ազատ արձակվեն մեր քաղաքապետերը» գրությամբ:
Թուրքիայի իրավապահ ուժերը, հանելով քաղաքապետարանում կախված պաստառը, ձերբակալել են դրա համար պատասխանատու երեք անձի:
Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն անվտանգության վարչության ահաբեկչության դեմպայքարի բաժնի կողմից հոկտեմբերի 25-ին ձերբակալվել են: Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդականբանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:



