Սառույցի 7 օգտակար հատկություն, որոնց մասին դուք չգիտեիք
ЛАЙФԵթե ցանկանում եք հարթ, գեղեցիկ և թարմ մաշկ ունենալ ուրեմն հիշեք, որ ձեզ դրա համար միայն սառույց է անհրաժեշտ: Past.am-ը Ձեզ է ներկայացնում սառույցի թերապիան, որը հանգստացնող և շատ այլ օգտակար հատկություններ ունի:
-
Ի՞նչ անել սառույցի թերապիայի ժամանակ

-
Սառույցը պետք է քսել մաքուր դեմքին
-
Սառույցի կտորները բռնեք ձեռնոցներով, որպեսզի պաշտպանեք ձեռքերը երկար ժամանակով այն պահելուց
-
Սառույցը ծածկեք փափուկ կտորով կամ պոլիէթիլենային տոպրակով և մերսեք դեմքը
-
Սառույցը առանց կտորի քսեք դեմքին, եթե ցանկանում եք ազատվել դեմքի պզուկներից կամ էլ աչքերի շուրջ առաջացած այտուցվածությունից
-
Մաշկը վնասելուց խուսափելու համար սառցե կտորները մաշկի վրա 1 ժամից ավելի մի՛ պահեք
-
Ավելի արդյունավետ լինելու համար կարող եք պատրաստել վարունգի, կանաչ թեյի, կամ էլ սխտորի սառցե կտորներ
-
Ավելի հարթ մաշկ ձեռք բերեք

Ամեն երեկո քնելուց առաջ լվացեք դեմքը, պոլիէթիլենային տոպրակի մեջ սառույց լցրեք և նրբորեն մերսեք ձեր դեմքը և պարանոցը մոտ երեք րոպե: Մի քանի օր հետո արդեն կզգաք արդյունքը՝ ձեր մաշկն ավելի թարմ և հարթ կլինի: Այն նաև կարող է կանխել կնճիռների առաջացումը և օգնել ավելի լավ քնել:
-
Սառույցն օգնում է ազատվել պզուկներից

Սառույցի թերապիան պզուկների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Լվացեք դեմքը, փափուկ կտորի մեջ սառույցի կտորներ լցրեք և նրբորեն դա սեղմեք պզուկի վրա 3-5 րոպե: Արդյունքը ձեզ ուղղակի կհիացնի:
-
Պայքարեք կնճիռների դեմ

Այս պարզ միջոցը կարող է բարելավել արյան շրջանառությունը և կանխել վաղաժամ ծերացումը և կնճիռների առաջացումը: Կարող եք ամեն օր դիմահարդարվելուց առաջ մոտ մեկ րոպե մերսել դեմքը:
-
Պայքարում է ծակոտիների դեմ

Սառույցը մոտ 2-3 րոպե անցկացրեք դեմքի մակերևույթով: Որոշ ժամանակ անց դուք կնկատեք, թե ինչպես են փակվում ծակոտիները:
-
Օգնում է այտուցված աչքերին

Եթե ամբողջ գիշեր արտասվել եք և արթնացել այտուցված աչքերով, ուրեմն սառույցը կարող է ձեզ օգնության գալ: Վերցրեք սառույցի երկու կտոր և փակեք դրանք կտորների մեջ, ապա փակեք աչքերը և նրբորեն շրջանաձև շարժումներով մերսեք այտուցված հատվածները մոտ 2 րոպե:
-
Պայքարում է որովայնի ճարպի դեմ

Սառույցի կտորները դրեք որովայնի վրա և պահեք մոտ 15 րոպե: Ամեն 3 րոպեն մեկ հեռացրեք սառույցները և ապա նորից դրեք: Ընդհանուր պրոցեսը պետք է տևի առավելագույնը 1 ժամ: Սառույցը սպիտակ ճարպը փոխակերպում է գորշ ճարպի բջիջների, որոնք նյութափոխանակության շնորհիվ արագորեն այրվում են: Բայց հիշե՛ք՝ այս մեթոդները ավելի լավ արդյունք են տալիս առողջ սննդակարգ և հաճախակի մարզումներ ունենալու հետ մեկտեղ:



