Արևելյան թխվածքաբլիթ
ЛАЙФEntertrain.1in.am-ը գրում է.
Օշարակ՝
- 1 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել 2/3 բաժակ շաքարավազ և կես հատ կիտրոն, եփել 10 րոպե:
- Վերցնել կրակից, ավելացնել մի պտղունց հիլ և 1 ճ. գդալ նուշի օշարակ կամ էմուլսիա:
- Կիտրոնը հանել:
Խմոր՝
- Մաղել 180 գ ալյուրն ու կես թ. գդալ փխրեցուցիչը (разрыхлитель), ավելացնել 1 ձու, 60 գ հալած կարագ, 100 գ շաքարավազ, 25 գ սպիտակաձավար (манная крупа), վանիլ:
- Խմոր հունցել, այն պետք է ձիգ լինի, անհրաժեշտության դեպքում քիչ ալյուր ավելացնել:
- Խմորը բաժանել գնդիկների, յուրաքանչյուրի վրա դնել ընկույզ կամ նուշ, սեղմել:
- Թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 25 րոպե:
- Տաք թխվածքաբլիթների վրա լցնել նախապես պատրաստած օշարակը:
Խորհուրդ կտամ միանգամից 2 բաժին պատրաստել, քանի որ անչափ համեղ են և ոչ շատ



