Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխել հետծննդաբերական ընկճախտը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ցավի կառավարումը ծննդաբերության ընթացքում էապես նվազեցնում է հետծննդաբերական ընկճախտով տառապելու հավանականությունը: Ուսումնասիրելով էպիդուրալ անզգայացման ճանապարհով ծննդաբերած 210 կանանց տվյալները և գնահատելով զգացած ցավի մակարդակը տասը բալանոց սանդղակով, մասնագետները գտել են, որ որքան արդյունավետ է եղել անզգայացումը, այնքան հետագայում ընկճախտի երևույթները ավելի քիչ են հանդիպել:
Նշենք, որ էպիդուրալ անզգայացումը տեղային անզգայացման մի տարբերակ է, որի ժամանակ ներարկում է կատարվում մեջքի հատվածից: Ներարկվող դեղանյութի ազդեցության ներքո անզգայանում են կնոջ արգանդի նյարդերը և մարմնի ստորին հատվածը՝ ազատելով ծննդաբերական ցավեր զգալու անխուսափելիությունից: Անզգայացման ազդեցությունը տևում է մինչև չորս ժամ:



