Վարչապետը հանձնարարեց ուշադրությամբ ուսումնասիրել Գյումրիի մանկավարժական համալսարանի հետ կապված լուրերը
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանին՝ ստուգել Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննությունները կոպիտ խախտումներով անցկացնելու վերաբերյալ լուրերը: «Պարոն Գրիգորյան և պարոն Մկրտչյան, երեկ Ազգային ժողովում բար ձրացվեց Գյումրիի համալսարանի հետ կապված հարցը: Եղեք առավելագույնս ուշադիր, որպեսզի հասկանանք՝ ինչքանով են ճիշտ ներկայացված նյութերը, և կարգավորել խնդիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցությանպատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշել էր, որ ԲՀԿ-ն Գյումրիից նամակ է ստացել, ըստ որի Գյումրիի մանկավարժականհամալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցել են կոպիտ խախումներով, քանի որֆակուլտետների դեկանները չեն մասնակցել քննությանը և նրանց ընդամենը տեղյակ են պահել, թե որ ուսանողներն ենընդունվել համալսարան: «Ես վաղը կհանձնարարեմ մեր վերահսկողության ծառայությանը, որպեսզի ուսումնասիրի այն,ինչի մասին դուք խոսում եք»,- հայտարարեÕ ¬ էր վարչապետը:



