Քաղաքացիները պետական ծառայությունները կարող են ստանալ նաև կառավարության լիազորած օպերատորների միջոցով
ОБЩЕСТВОԻ կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի և բարեփոխումների գործընթացի մեկնարկի նպատակով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշումներ, որոնց համաձայն պետական մարմինների կողմից իրականացվող սպասարկման գործառույթները պատվիրակվում են ոչ պետական մարմիններին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ ոչ պետական մարմինները՝ «Հայփոստ», «Արդշին բանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները, համապատասխանաբար իրականացնելու են պետական մարմինների գործառույթների սպասարկման գրասենյակի գործառույթներ:
«Որոշումներով առաջարկվում է կառավարության կողմից լիազորված օպերատորներին վերապահել՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մարմնի կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձման, մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման, դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու, դրնք համալրելու առաջարկ ներկայացնելու, անհրաժեշտության դեպքում՝ դիմողին խորհրդատվության տրամադրման, վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի հանձնումը դիմողին ապահովելու գործառույթ»,- «Արմենպրես»-ի
ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ նոյեմբերի 10-ից մեկնարկող այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ ծածկույթի և գործառույթի ավելացմամբ:
Նախարարի խոսքով՝ բարեփոխումների նպատակն է պետական մարմինների գործառույթներն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացուն, որպեսզի հեռավոր, գյուղական համայնքների քաղաքացին ստիպված չլինի այդ հարցերի համար հասնել Երևան կամ մարզկենտրոն և իր խնդիրները լուծել, օրինակ, մոտակա փոստային բաժանմունքի միջոցով:



