Սիրիայի նախագահը երեք ամսով երկարացրել է համաներման մասին հրամանագրի գործողությունը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի նախագահ Բաշար Ասադը երեք ամսով երկարացրել Է համընդհանուր համաներման մասին իր հուլիսի 28-ի հրամանագրի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
SANA լրատվական գործակալության կողմից փոխանցված հրամանագրի տեքստում ընդգծվում Է, որ «բոլոր նրանք, ովքեր զենք են վերցրել իրենց ձեռքը կամ այն պահում են այս կամ այն պատճառով, պետք Է երեք ամսվա ընթացքում հանձնվեն եւ իրենց ունեցած զենքը հանձնեն դատական իշխանություններին կամ օրինական ցանկացած այլ մարմնի»:
Համաներման մասին հրամանագիրը վերաբերում Է նաեւ «դասալիքներին, որոնք խախտել են օրենքը եւ խուսափել զինվորական ծառայությունից»: Նրանք պետք Է մեղայականով ներկայանան համապատասխան մարմիններ:
Պատժից ազատվում են նաեւ նրանք, «ովքեր կամավոր կարձակեն իրենց կողմից առեւանգված մարդկանց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



