Հայաստանի կառավարությունը 180 հազար դոլար կհատկացնի Երևանի քաղաքային լուսավորության հարցով խորհրդատու ընկերությանը: Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանը գործադիրի նիստում նշեց, որ միջոցները կտրամադրվեն «P&C» ընկերությանը՝ Երևանի քաղաքային լուսավորության վարկային ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի տեսքով, որը կառավարությունը 2015 թվականի մայիսին ստորագրել է Վերակառուցման և զար գացման եվրոպական բանկի (EBRD) հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, խորհրդատու ընկերությունը կօգնի կազմել ժամանակակից տեխնոլոգիաների և ծառայությունների գնման ծրագիր:
Ծրագրով նախատեսվում է 3.7 մլն եվրոյի չափով վարկ EBRD-ից, որին կավելանա Էներգետիկ արդյունավետության և էկոլոգիական գործընկերության արևելաեվրոպական հիմնադրամից (E5P) ստացված 1.9 մլն դոլարի չափով դրամաշնորհը: Նախագծի նպատակը Երևանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների 28 փողոցների սովորական լուսարձակները LED լամպերով փոխարինելն է: