Հռոմի պապը հեշտացրել է կաթոլիկների ամուսնալուծության գործընթացը
ОБЩЕСТВОՀռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը հայտարարել է այսպես կոչված՝ ամուսնությունների չեղարկման մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ընթացակարգի հեշտացմանն ու արագացմանն ուղղված բարեփոխումների մասին, հաղորդում է USA Today-ը:
Վատիկանի թողարկած նոր օրենքը նախատեսում է արագ գործընթաց, որը կիրականացնեն անմիջապես եպիսկոպոսները:
Քանի որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին չի ընդունում ամուսնալուծությունը, ապա կաթոլիկները պետք է այսպես ասած՝ չեղարկեն իրենց ամուսնությունը՝ եկեղեցով կրկին ամուսնանալու համար։
Մինչ այժմ ամուսնությունների չեղարկման մասին գործերը քննում էին մի շարք եկեղեցական ատյաններ և անհամաձայնության դեպքում դրանք ուղարկվում էին Վատիկանի դատարան:
Ընթացակարգը քննադատության էր արժանանում չափազանց երկար և հնացած լինելու համար։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



