Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Անդրեն, Սիրուշոն, Էրիկը, Հայկոն եւ այլք՝ Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին

ЛАЙФ

10 տարի առանց նրա… Շոու-բիզնեսի ընկերները, կոլեգաները, հայկական բեմն ու հանդիսատեսը կարոտել էին հայկական երգարվեստի ամենատաղանդավոր երգչուհիներից մեկին՝ Վարդուհի Վարդանյանին: Սիրելի ընկերոջն իր իսկ երգերով հիշելու եւ նրա արվեստը վառ պահելու համար երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Վարդուհու մտերիմ ընկերները «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով համերգային հուզիչ ծրագիր էին կազմակերպել՝ նվիրելով այն իրենց թանկ ընկերոջը:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ու սիրված դեմքերը՝ Անդրեն, Սիրուշոն, Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, Հայկոն, Մարթան, Սյուզան Մարգարյանը, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Գրիգորյանը, Մրոն, Երգի պետական թատրոնի սաները, Սոնա Շահգելդյանը, Աննա Խաչատրյանը եւ այլք: Համերգը վարում էր Ավետ Բարսեղյանը:

Ետնաբեմում երգիչները մեզ հետ կիսցվեցին իրենց հույզերով եւ Վարդուհու մասին ամենաջերմ հուշերով.

«Թութուշը մեզ համար միշտ կա, երեւի հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ ամեն անգամ հենց նրա պատվին կազմակերպված համերգների ժամանակ ենք այսքան հավաքվում, քանի որ նրա հետ կապված շատ հուշեր ունենք՝ մրցույթներ, համերգներ եւ այլն: Այս ամեն ինչով մենք նաեւ հիշում ենք, որ նա մեզ հետ է: Նա այնքան քաղցր աղջիկ էր, այդ պատճառով էլ բոլորը նրան վառ են հիշում եւ ցանկանում են այսպիսի միջոցառումներին ներկա գտնվել»,-նշեց Հայկոն:

Արսեն Սաֆարյանը կարծում է, որ Վարդուհուն հիշում են հենց իր վառ կերպարի համար.

«Նա եւ աստղ էր, եւ հասարակ ընկեր: Այդպիսի մարդիկ հիմա շատ քիչ կան: Բոլորը նրան հիշում են՝ որպես վառ կերպարի, իսկ եթե բոլորը նրան այդպիսին են հիշում, ուրեմն նա հենց այդպիսին էր: Նա ուներ յուրահատուկ հումոր եւ ինքնատիպ ծիծաղ, որը վարակիչ էր: Դա է պատճառը, որ այսօր բոլորս ժպիտով ենք հիշում նրան»:

Էրիկը ցավով է նշում, որ ի տարբերություն ավագ կոլեգաների՝ ինքը Վարդուհու հետ շատ երկար չի հասցրել շփվել.

«Գիտեմ, որ Վարդուհին մեր երգարվետի լավագույն մարդկանցից մեկն է եղել: Նրա հետ շատ հետաքրքիր ձեւով եմ ծանոթացել: 2001 թ-ին՝ «Կռունկ» համերգի ժամանակ տեսա նրան: Մինչ այդ պատկերացում չունեի հայկական էստրադայի մասին, նոր էի եկել Թիֆլիսից: Եւ հիշում եմ, երբ բեմում տեսա այնպիսի երգիչների, ինչպիսիք են Լիանան, Անդրեն, Վարդուհին, ես փոխեցի իմ պատկերացումները երգարվեստի վերաբերյալ»:

Վարդուհու ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Սիրուշոն, նշեց, որ լավագույն ընկերուհուն միշտ էլ հիշում է ժպիտով, քանի որ նա այդպիսին էր՝ պայծառ եւ ժպտերես.

«Նա իմ հանդիպած ամենադրական մարդկանցից մեկն էր: Մենք, գրեթե, մեր ամեն օրը միասին էինք անցկացնում: Միասին կիվում էինք ամենատարբեր թեմաներով, շատ լավ ժամանակ էինք անցկացնում, անընդհատ ու անընդմեջ ծիծաղում էինք, նույնիսկ չգիտեմ՝ ինչի վրա էինք այդքան ծիծաղում...Միասին աշխատում էինք այն շրջանում, երբ դեռ ինքս էլ նոր էի հարթում իմ ուղին, օր ու գիշեր աշխատում էինք, ամեն օր համերգներ էինք ունենում, շատ դժվարություններ կային, որոնք միասին էինք հաղթահարում»:

Վարդուհուն կարոտով եւ թախիծով է հիշում նրա լավագույն ընկերներից Անդրեն, որը կատարելով «Հորդ անձրեւ» երգը՝ չկարողացավ զսպել արցունքներն ու դժվարացավ թաքցնել հուզմունքը.

«Հիմա շատ հուզված եմ. դա մեծ կարոտից է, որը զգում եմ իմ հարազատ ու սիրելի Վարդուհու հանդեպ: Նրա շունչը ելույթիս ընթացքում ինձ ուղեկցում էր, զգում էի, որ կողքիս է, բայց ցավում, որ չեմ կարող գրկել ու ասել, թե որքան եմ զգում նրա կարիքը, թե որքան եմ կարոտել իմ ամենամտերիմ, թանկ ու իսկական ընկերոջը: Նրա հետ կապված հուշերն այնքան շատ են, որ չեմ կարող առանձնացնել միայն մեկը, մի քանի հարցազրույցը չի հերիքի դրանք ներկայացնելու համար: Ուղղակի ուզում եմ ասել, որ սիրում եմ ու կարոտել եմ շատ...»,-նշեց երգիչը:

Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգի բոլոր լուսանկարներին հետեւք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

NEWS.am STYLE

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана