ԵԿՄ-ն հուշագիր է ստորագրել նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ
ОБЩЕСТВОԱյսօր ԵԿՄ վարչական շենքում գործակցության եւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ: Հիշեցնենք, որ նախկինում Երկրապահը նմանատիպ հուշագրեր էր ստորագրել պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների հետ:
Երկրապահական ավանդույթներին հավատարիմ` մինչ միջոցառումն սկսելը ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, իսկ բուն միջոցառումն սկսվեց հոգեւորականի օրհնանքի խոսքով:
ԵԿՄ վարչության նախագահի հրամանով կադաստրի հանրապետական վարչության պետ Մարտին Սարգսյանը պարգեւատրվեց «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալով:
Մարտին Սարգսյանը ելույթում նշեց, որ իր համար առաջնահերթություն է եղել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին հնարավորության սահմաններում աջակցելը: Նա խորհրդանշական նվեր հանձնեց ԵԿՄ վարչության նախագահին՝ թուր: Գեներալ Մանվել Գրիգորյանը թուրը հանձնեց ԵԿՄ վարչության նորաբաց թանգարանին:



