Գիշերային հրդեհները ոչնչացրել են Կալեի «Ջունգլի» ճամբարի մի մասը
ОБЩЕСТВОՀրդեհները ոչնչացրել են Կալեի մերձակայքում անօրինական միգրանտների՝ «Ջունգլի» անվանումով հայտնի ճամբարի մի մասն այն պայմաններում, երբ Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են վրանների ապամոնտաժումը: Բենզինով լի առնվազն մի կանիստր Է պայթել, ինչի հետեւանքով տուժել Է միգրանտներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճամբարի ապամոնտաժման գործողությունը հիմնականում հանգիստ Է ընթանում, սակայն երկյուղներ կան, որ փախստականների մի մասն այդպես Էլ չի հրաժարվի անօրինականորեն Մեծ Բրիտանիա տեղափոխվելու գաղափարից:
BBC-ի թղթակիցը հայտնում Է, որ գիշերը հիմնական փողոցում բռնկել են միգրանտների մի քանի կացարաններ, որոնք ամբողջովին այրվել են: Դա կարող Էր լինել այն միգրանտների անհնազանդության վերջին դրսեւորումը, որոնք չԷին ցանկանում հեռանալ Կալեից եւ չԷին ցանկանում, որ իշխանությունները ապամոնտաժեն իրենց բնակատեղին:
Պա դե Կալեի պրեֆեկտ Ֆաբիեն Բուկիոն BFMTV-ին հայտարարել Է, որ անօրինական ներգաղթյալների շրջանում ավանդույթ Է՝ այրել տները դրանք լքելուց առաջ:
Ֆրանսիայի իշխանությունների պլանների համաձայն՝ վրանների եւ ժամանակավոր կացարանների ապամոնտաժման համար կպահանջվի երեք օր:
Ճամբարում ապրող յոթ հազար միգրանտներից շուրջ 4 հազարը պետք Է տեղափոխվեն Ֆրանսիայում փախստականների ընդունման կենտրոններ:
Հոկտեմբերի 24-ին ճամբարի մոտավորապես 2 հազար բնակիչներ համաձայնել են կամավոր լքել «Ջունգլին», եւս մի քանի հարյուր մարդ ճամբարից մեկնել Է հոկտեմբերի 25-ին:
«Ջունգլի» ճամբարը դարձել Է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խորհրդանշանը: Ճամբարի բնակիչների մեծամասնությունը ձգտում Էր հասնել Մեծ Բրիտանիա՝ համարելով, որ այնտեղ իրենց ավելի հարմարավետ պայմաններ են սպասում, քան Ֆրանսիայում:



