Սադամ Հուսեյնի ուժային կառույցների առաջնորդներն են ղեկավարում ԻՊ-ի գործողությունները
БЛОГՍարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սադամ Հուսեյնի նախկին ուժային կառույցների առաջնորդներն են նաև ղեկավարում Իսլամական պետության գործողություններն Իրաքում և Սիրիայում։
Դա հատկապես նկատվեց երեկ ալ-Ռուտբա քաղաքի համար մղվող մարտերում: Իսլամականների հարձակումն ու հետագա գործողությունները ղեկավարել է հենց ալ-Ռուտբայի հետախուզության նախկին ղեկավար Աբու Սալիհ Ահմադ ազ-Զաուբին:
Բազմաթիվ տեղեկություններ կան, որ Սադամ Հուսեյնի վարչակարգում առանցքային պաշտոններ զբաղեցրած բարձրաստիճան զինվորականներ Իսլամական պետության ղեկավար շրջանակի մաս են կազմում: Նրանք են առաջնորդում իսլամականների ռազմական օպերացիաները Իրաքում և Սիրիայում: Դրանով է նաև պայմանավորված իսլամականների հաջող ռազմգործողությունները:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



