Այս աղջիկը ցնցել է համացանցը իր մաշկի յուրահատուկ գույնով. լուսանկարներ
ФОТОՄենք վստահ ենք, որ ամեն մարդ իր առանձնահատկություններն ունի, որոնցով էլ անկրկնելի է դառնում: Այս պատմությունը հենց դրա ապացույցն է:
Խուդիա Դիոպը 19-ամյա մոդել է Սենեգալից: Բացի այդ նա շատ յուրահատուկ մաշկի գույն ունի:

Նրան շատ էին ծաղրում իր մաշկի գույնի համար, սակայն ժամանակի ընթացքում Խուդիան սովորեց գնահատել իր անձը և իր յուրահատուկ արտաքինը:

Շուտով այս աղջիկը հայտնվեց մոդելային գործակալությունների ուշադրության կենտրոնում, և արդեն երկու տարի է, ինչ Խուդիան հայտնի մոդել է:

Տեսեք, թե ինչ հարթ և հիասքանչ մաշկ ունի Խուդիան:

Հիմա նա Ինսթագրամում ունի 250.000 հետևորդ:

«Ամեն մեկը մի առանձին անհատ է, և կարիք չկա փորձել նմանվել ուրիշներին,»- ասում է Խուդիան:

Եվ այս հմայիչ աղջկա հետ անհնար է չհամաձայնվել, այնպես չէ՞:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



