Թրամփը նախազգուշացրել է Քլինթոնի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ դեմոկրատներից իր մրցակից Հիլարի Քլինթոնի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման քաղաքականությունը կարող Է հանգեցել Երրորդ համաշխարհային պատերազմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ն ա հոկտեմբերի 25-ին հայտարարել Է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Թրամփի խոսքով՝ գերակա խնդիրը ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունն Է, այլ պայքարը «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման դեմ: Թրամփը նշել Է, որ վերջին երեք տարվա ընթացքում Արաբական Հանրապետության առաջնորդի դիրքերն զգալիորեն ամրապնդվել են:
«Մեզ անհրաժեշտ Է կենտրոնանալ ոչ թե Սիրիայի, այլ ԻՊ-ի վրա: Սիրիայի պատճառով բանը կավարտվի Երրորդ համաշխարհային պատերազմով, եթե մենք անսանք Քլինթոնին»,- հավելել Է միլիարդատերը:



