Արցունքներ և հիստերիկա․ համացանցում հայտնվել է Անջելինա Ջոլիի առաջին կինոփորձը (տեսանյութ)
ВИДЕОPeople.am- ը գրում է.
Համացանցում հայտնվել է դերասանուհի Անջելինա Ջոլիի առաջին կինոփորձի արխիվային հոլովակը։ Daily Mail պարբերականի հրապարակած տեսանյութում 25-ամյա Անջելինան խաղում է փոքրիկ լսարանի առջև դերասանական դասարանում։ Այդ ժամանակ աղջիկը նույնիսկ չէր կարող պատկերացնել, թե ինչ փայլուն կարիերա է իրեն սպասվում։
Գոչյուն, արցունքներ, հիստերիկ ծիծաղ․ Ջոլին ներկայացնում է էմոցիաների մեծ դիապազոն։ «Ես պետք է քեզ ցավ պատճառոմ։ Ես ցանկանում եմ քեզ ցավ պատճառել», —ասում է դերասանուհին չար ժպիտով։

Դիմահարդարման բացակայություն, թափթփված մազեր, կլորիկ այտեր։ Այս Անջելինան դեռևս այսօրվա մեր իմացած աստղի չփայլեցված տարբերակն է։

Ի դեպ, վերջերս լոնդոնյան պատկերասրահը վաճառքի էր դրել երիտասարդ Անջելինայի հազվագյուտ սև-սպիտակ լուսանկարները։ 1995 թվականին լուսանկարիչ Քեյթ Գարների արած լուսանկարներում Անջելինա Ջոլին ներկայանում է մերկ ՝ ձեռքերում բռնած ժապավենով կապված ոտքերը։

Մամուլում նաև հայտնվել էին Ջոլիի լուսանկարները՝ արված այս տարի։ Դրանք տեսնելով՝ երկրպագուները խուճապի մեջ հայտնվեցին։ Դերասանուհին շարունակում է նիհարել․ նա հիվանդագին հյուծված տեսք ունի։ Երկրպագուները կարծում են, որ Ջոլին լուրջ հիվանդ է, բայց թաքցնում է այդ փաստը հանրությունից։



