Գերմանիայի ԱԳՆ-ն տարօրինակ պատճառաբանութամբ չեղարկել է Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել: «Ստամբուլում նոյեմբերի 13-ին հյուպատոսարանի շենքերն ազատ չեն լինի»,- DPA գործակալությանը նման տարօրինակ բացատրություն է տվել Գերմանիայի ԱԳՆ-ն:
Գործակալության տեղեկություններով՝ համերգը չեղարկելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, որ համերգին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին:
Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆ-ի մասնակցության:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է «Աղետ»-ը նոյեմբերին ներկայացնել Բելգրադում և Երևանում:
«Աղետ» ծրագիրը բաղկացած է Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), ՎաչեՍարաֆյանի (Հայաստան) և Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) աշխատանքներից:
Թուրքիայի Հանրապետությունը հայտարարել է ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրից հրաժարվելու մասին այն պատճառով, որ ծրագիրն աջակցում է «Աղետ»նախագծին: Նախագծին աջակցելու մասին հայտարարել է անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Այս նախագիծը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելության աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում և ճանաչում ենմյուսների երազներն ու տրավմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղետ» նախագիծն այս ճանապարհին ամենակարևորհիմնաքարն է»,- նշել է Շտայնմայերը:



