Թուրքիայի արդարադատության նախարարը Գյուլենին համեմատել է Ուսամա բեն Լադենի հետ
МЕЖДУНАРОДНОЕ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ով մեկնում է Միացյալ Նահանգներ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հետ վերադարձնելու պահանջով, օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական T24-ը:
«Մենք կգտնենք հնարավորություն Թուրքիայի մտահոգություններն ԱՄՆ ամենաբարձր պաշտոնյային հասցնելու համար: Մենք կքննարկենք այն, թե որ կետին ենք այսօր հասել, հետ վերադարձի մասին պայմանագրի կետերը մեկ անգամ ևս աչքի կանցկացնենք: Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ և Թուրքիայի միջև հարաբերությունները մի ահաբեկչի պատճառով չտուժեն»,-նշել է Բոզդաղը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ թուրքական կողմն ԱՄՆ-ին է հանձնել 4 առանձին թղթածրար, որոնցով հիմնավորվում էր Գյուլենի վերադարձը Թուրքիա: «Թուրքիայի համար Ֆեթուլլահ Գյուլենը նույնն է, ինչ ԱՄՆ համար Ուսամա բեն Լադենը»,- հերթական անգամ ասել է արդարադատության նախարարը:
Բոզդաղը անհասկանալի է համարել ԱՄՆ կողմից Գյուլենին թուրքական կողմին չհանձնելու պատճառը: «Թուրքիայում այսքան հանցագործությունների մեջ խառնված անձը շարունակում է ապրել ԱՄՆ-ում և այնտեղից հանձնարարականներ տալ խմբավորմանը: ԱՄՆ-ում Գյուլենի բնակվելու փաստը բացասաբար է ազդում Միացյալ Նահանգների մասին թուրք ժողովրդի հայացքների վրա»,- ասել է Բոզդաղը:
Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը որպես վտարանդի 1999 թվականից բնակվում էԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջև պահանջում ԱՄՆ իշխանություններից՝ արտահանձնել Գյուլենին:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: ԷրդողանըԳյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործըկազմակերպելոÖ ‚ մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի ևկառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն քարոզում է իսլամականչափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:



