Գերմանիայի ԱԳՆ–ն չեղարկել է Ստամբուլում Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի ԱԳՆ–ն չեղարկել է նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում կայանալիք Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ «Ստամբուլում գլխավոր հյուպատոսության շենքը նոյեմբերի 13-ին չի օգտագործվի»,– ասված է ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է DW–ն։
Ավելի վաղ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր Հայոց ցեղասպանության հիշատակի համերգին։
Նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում կայանալիք միջոցառմանը հրավիրված էին նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին։
Հաղորդվում է, որ հրավիրատոմսի մեջ նշված է, որ համերգը նվիրված է հայ եւ թուրք ժողովուրդների վերքերին։ Մասնավորապես, կկատարվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ստեղծագործություն։ Դրանից բացի, պլանավորվում է «հայ–թուրքական բարեկամության գերմանական միություն հիմնել»։



