Քուրդ զինյալները 12 թուրք ոստիկան են սպանել
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Արալըքի շրջանում PKK-ի զինյալները գործողություն են իրականացրել թուրք ոստիկանների դեմ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ի առավոտյան Իգդիրի Արալըքի շրջանի Հասանհան գյուղի շրջակայքում թուրք ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուս է պայթել, որի հետեւանքով մահացել է 12 ոստիկան։
Պարզվել է, որ պայթյունը կազմակերպել էին քուրդ զինյալները՝ ճանապարհին հեռակառավարվող պայթուցիկ նյութեր տեղադրելով։
Նշենք, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ այն լսվել է Արարատի մարզի Ռանչպար գյուղում։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
4
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
5
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году



