Ծանրորդ Վարազդատ Լալայանը 5-րդն է աշխարհի առաջնությունում
СПОРТԾանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը գրավեց 5-րդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մալայզիայում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը: 94+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 156 կգ, այնուհետև հրում վարժությունում՝ 184 կգ և երկամարտի 340 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:
Մինչ այս աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր էին դարձել Արփինե Դալալյանը և Կարեն Ավագյանը:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



