Ո՞վ և ինչո՞ւ է Քարդաշյանին ստախոս ու հանցագործ կոչել
ЛАЙФՌեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հետ է վերցրել հայցն ընդդեմ հայտնիների մասին կայքի, որը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ռեալիթի շոուի աստղը բեմականացրել է Փարիզում իր դեմ տեղի ունեցած հարձակումը, հաղորդում է CNN-ը։
MediaTakeOut պարբերականը խոստովանել է, որ իր հայտարարությունը սուտ է եղել, իսկ համապատասխան նյութերը հեռացվել են կայքից։ Բացի այդ տաբլոիդը հրապարակել է հերքման տեքստ, որում նշել են, որ Քարդաշյանին, իրոք, կողոպտել են։
Քարդաշյանի փաստաբանը չի ներկայացրել տաբլոիդի հետ գործարքի այլ մանրամասներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին զինված անձիք կողոպտել են Քիմ Քարդաշյանին Փարիզում։ Հյուրանոցի համարում ատրճանակը պահելով նրա գլխին՝ հանցագործները մոտավորապես 10 միլիոն արժողությամբ զարդեր են հափշտակել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



