ԻՊ-ն ստանձնել Է Պակիստանում ոստիկանական քոլեջի վրա գրոհի պատասխանատվությունը
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Պակիստանի Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա ձեռնարկված գրոհի պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Լույս հոկտեմբերի 25-ի գիշերը կատարված հարձակման հետեւանքով զոհվել են առնվազն 60 կադետներ, եւս 165-ը վերքեր են ստացել:
Ավելի վաղ նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Շեր Աֆղանը լրագրողներին հայտարարել Էր, որ գրոհը կազմակերպել են «Լաշկար Է ջանգվի» արգելված սուննիական ահաբեկչական խմբավորման զինյալները, որը գործում Է «Պակիստանի թալիբների շարժման» հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



