Մալթայում կործանված ինքնաթիռում ԵՄ-ի պաշտոնյաներ չեն եղել
МЕЖДУНАРОДНОЕՄալթայում հոկտեմբերի 24-ի առավոտյան կործանված ինքնաթիռում ԵՄ-ի պաշտոնյաներ չեն եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության (ԵԱՔԾ) պաշտոնական ներկայացուցիչը:
«Ինքնաթիռը նաեւ կապված չԷր Եվրամիության գործունեության հետ»,-ասված Է Բրյուսելում տարածված հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում Է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կապ Է պահպանում Մալթայի իշխանությունների հետ, արտաքին քաղաքական ծառայությունն ուշադիր հետեւում Է այդ միջադեպի կապակցությամբ իրադարձությունների զարգացմանը:
«Մենք խորը ցավակցություն ենք հայտնում վթարից զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,-հայտարարել Է ԵԱՔԾ-ի ներկայացուցիչը:
Այսօր ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հայտնել են, որ Մալթայում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, այդ թվում՝ ԵՄ-ի պաշտոնյաներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



