Սպանված Լեւոնը նշանածի ծննդյան օրը ծնողներին անակնկալ էր անելու, բայց չհասցրեց (ֆոտո)
ОБЩЕСТВО«Պատանի լրագրողներ» դպրոցում դանակահարվելու հետեւանքով մահացած Լեւոն Սահակյանը պատրաստվում էր ամուսնանալ նշանածի հետ: NEWS.am-ի հետ զրույցում նրա հարեւանուհիներից տիկին Մարիետան պատմեց, որ Լեւոնն ու Արեգնազն արդեն մեկ տարի նշանված էին, իսկ հաջորդ տարվա աշնանը պատրաստվումպետք է ամուսնանային:
«Շատ լավ զույգ էին` սիրուն, համեստ: Մայրն ասում էր` Լեւոնիս իսկական հայկական հարսանիք եմ անելու` մեծ ու շատ հյուրերով»,-պատմեց հարեւանուհին:
Նա նշեց, որ Լեւոնի հուղարկավորեցին հենց նշանածի` Արեգնազ Թովմասյանի ծննդյան օրը, իսկ Լեւոնն այսօրվա հետ կապված այլ ծրագրեր ուներ. պետք է նշանածին ծննդյան օրվա կապակցությամբ տաներ ձիարշավարան, այնուհետեւ հորն ու մորն անակնկալ աներ` Արեգնազին տաներ իրենց տուն, որ իրենց հետ սկսի ապրել. «Իրար շատ էին սիրում ու այնպես եղավ, որ Լեւոնին հուղարկավորեցին հենց Արեգնազի ծննդյան օրը: Լեւոնը մորն ու հորն ասել էր` Արեգնազին ծննդյան օրը տանելու է ձիարշավարան, հետո բերելու է տուն, որ մամ ու պապա ասի իրենց ու մնա իրենց տանը…»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սեւանում այսօր տեղի է ունեցել «Պատանի լրագրողներ» դպրոցում դանակահարված 22-ամյա Լեւոն Սահակյանի հուղարկավորությունը:
Շարունակությունը՝ այստեղ:



