Թրամփի շտաբն ընդունել է Քլինթոնից հետ մնալը, բայց հաղթելու հույսը չի կորցնում
МЕЖДУНАРОДНОЕԴոնալդ Թրամփի ընտրարշավի շտաբն ընդունել Է քվեարկության օրվանից երկու շաբաթ առաջ Քլինթոնից նրա հետ մնալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մենք հետ ենք մնում: Քլինթոնը որոշակի առավելություն ունի»,- հայտարարել Է հանրապետական թեկնածուի ընտրական շտաբի ղեկավար Քելլիեն Քոնվեյը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Բայց մենք չենք հանձնվում: Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել»,- հավելել Է նա:
Վերջին հարցումների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը վստահորեն առջեւից Է ընթանում թե ամբողջ երկրում, թե այն մի քանի նահանգներում, որոնք կարող են վճռել ընտրությունների ելքը:
Նախօրյակին հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է ABC հեռուստաալիքը, ցույց են տվել, որ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 12 տոկոսով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



