Ինչպե՞ս որոշել կազմվածքի տեսակը ծննդյան ամսաթվով. պարզ հաշվարկ
ЛАЙФՈ՞վ կպատկերացներ, որ, իմանալով մարդու ծննդյան ամսաթիվը, հնարավոր է կանխագուշակել նրա մարմնի կառուցվածքի տեսակը: Փաստորեն, թվագիտությունը բացահայտում է ապագայի գաղտնիքները:
Blog.1in.am-ը գրում է, որ այսպես կարելի է որոշել մարմնի կառուցվածքի տեսակը:
Գաղտնիքը հետևյալն է. պետք է սկզբում վերցնել ամսաթիվը, ամիսը և տարեթիվը այն հաջորդականությամբ, մինչև ստացվի միանիշ թիվ: Օրինակ՝ 12. 05. 1990 թ.
1 + 2 + 0 + 5 + 1 + 9 + 9 + 0 = 27 = 2 + 7 = 9 : Այսպիսով, 9 թվանշանը բնորոշում է տվյալ մարդու մարմնի կառուցվածքի տեսակը: Փորձե՛ք ինքներդ գտնել ձեր իսկ ծննդյան ամսաթվի թվագիտական գաղտնագիրը :
Ինչպես որոշել կազմվածքի տեսակը
Թիվ 1
Այս մարդիկ հիմնականում շարժունակ են և հազվադեպ են տառապում ավելորդ քաշ ունենալու խնդրով: Շարժումը նրանց համար միմիայն օգտակար նախապայման է, որի արդյունքում մարմինը իհարկե դառնում է ձիգ և սլացիկ :
Թիվ 2
Այս տիպին պատկանող մարդիկ գիրանալու հակում ունեն, այդ իսկ պատճառով հաճախ են դիմում դիետաների օգնությանը: Բայց ոչ բոլորն են գիտակցում, որ իրենց խստիվ արգելվում է սովի ենթարկվելը: Փոխարենը պետք է նախապատվությունը տալ բուսական ծագում ունեցող սննդամթերքին և ավելի շատ շարժվել:
Թիվ 3
Այս տիպի մարդիկ հակված են ավելորդ ապրումներին: Իրականում որքան ծանր է մարդու հոգին, նույնքան ծանր է նաև մարմինը: Պարզապես պետք է փորձել հնարավորինս ազատվել տհաճություն պատճառող ավելորդ հոգսերից:
Թիվ 4
Այս տիպի մարդիկ պետք է զբաղվեն իրենց իսկ սիրած գործով: Աշխատանքային գործընթացում հոգեպես անբավարարվածության զգացումը կարող է առաջացնել սուր քաղցի զգացում: Որպես հետևանք, մարմինը սկսում է կուտակել ավելորդ ճարպեր:
Թիվ 5
Մարդկանց այս տեսակի կազմվածքը ուղղակիորեն կախված է իրենց կյանքի դիրքորոշումից: Լավատես մարդիկ կունենան սլացիկ կազմվածք: Ապրե՛ք լիարժեք կյանքով, և ձեր մարմինը չի կուտակի ավելորդ քաշ:
Թիվ 6
Այս տիպի մարդիկ հաճախ ունենում են համաչափ կազմվածք, և այն պահպանելու համար բավական է միայն ռացիոնալ սնվել:
Թիվ 7
Այս տիպի մարդկանց համար կարևոր է լավ հարաբերություններ պահպանել իրենց երկրորդ կեսի հետ: Հաճախ նմանատիպ անհանգստությունների պատճառով նրանց մոտ կարող են առաջանալ ավելորդ քաշի խնդիրներ:
Թիվ 8
Այս տիպի մարդկանց համար կարևոր է սովորել ներողամիտ լինել: Ավելորդ նեղացկոտությունը կարող է ավելորդ քաշի կուտակման պատճառ հանդիսանալ:
Թիվ 9
Այս տիպի մարդիկ շատ են հակված գիրանալուն, և ավելորդ կիլոգրամներց ազատվելը այդքան էլ հեշտ չի լինի նրանց համար: Կարևոր է թույլ չտալ, որ մարմինը ճարպ կուտակի. Հիանալի միջոց է թթվայնությամբ հարուստ մրգերի օգտագործման դիետան:



