Հալեպում հիվանդների տարհանումը չի սկսվում անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՀիվանդների և վիրավորների տարհանումը Հալեպի արևելյան մասից առայժմ չի սկսվել, դա կապված է հակամարտող կողմերից անվտանգության երաշխիքների բացակայության հետ: Այս մասին կիրակի TASS-ին ասել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի կոորդինացիայի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն:
Նա նշել է, որ ՄԱԿ-ը հույս ունի, որ կողմերը կտրամադրեն բոլոր անհրաժեշտ երաշխիքները:
Անցած հինգշաբթի Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ հանձնակատարի խորհրդական Յան Էգելանը հայտնել էր, որ ծրագրվում է «ծանր վիրավոր կամ հիվանդ մարդկանց» տարհանում, և խոսքը ընդհանուր «մի քանի հարյուր դեպքի» մասին է: Բացի հիվանդներից և վիրավորներից՝ քաղաքը կկարողանան լքել նրանց ընտանիքների անդամները, հավելել էր նա: Էգելանի խոսքով՝ նրանք ընտրություն կունենան՝ գնալ Հալեպի արևմտյան մաս, որը Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է, կամ Իդլիբ, որը վերահսկում է զինված ընդդիմությունը:



