Ամերիկայում ավարտվել է ռեակտորի 40 տարի տևած շինարարությունը
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Թեննեսի նահանգի «Ուոթերս-Բար» ԱԷԿ-ում ավարտվել է երկրորդ ռեակտորի շինարարությունը։ Սա առաջի ատոմային ռեակտորն է, որն ԱՄՆ-ը շահագործման է հանձնում XXI դարում։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։
Շինարարությունը տևել է մոտ 40 տարի և արժեցել շուրջ 5 մլրդ դոլար։ 2007 թվականին աշխատանքները գրեթե ավարտվել էին, սակայն 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով անվտանգության պահանջները խստացվել էին, ինչի հետևանքով շահագործումը կրկին հետաձգվել էր։
1150ՄՎտ հզորությամբ ռեակտորը կարող է էներգիայով ապահովել 650 հազար տուն։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի 62 ատոմակայաններում գործում է 100 միջուկային ռեակտոր, ևս 4-ը կառուցվում են 2013 թվականից։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



