Գերմանիան 34 մլն եվրո կհատկացնի Մոսուլի փախստականների աջակցմանը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կառավարությունը՝ կապված Իրաքում փախստականներին առնչվող վերահաս ճգնաժամի հետ, 34 մլն եվրոյի չափով հրատապ օգնություն կցուցաբերի նրանց, ովքեր ստիպված են լքել իրենց տունը Մոսուլում։ Այս մասին հայտարարել է Գերմանայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Հերդ Մյուլերը՝ տեղեկացնում է Neuen Osnabrucker Zeitung թերթը։
Միջոցները կուղղվեն տեխնիկական օգնության ծառայության կետերի ֆինանսավորմանը, օգնություն կցուցաբերվի նաև փախստականների տեղավորման ու բուժսպասարկման գծով։
ՄԱԿ-ի հաշվարկներով՝ Մոսուլի փախստականների թիվը կարող է հասնել 1 միլիոնի։ Տարբեր տվյալներով՝ ռազմական գործողության մեկնարկից ի վեր քաղաքը լքել է 2000-5000 մարդ։ Հոկտեմբերի 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման ռազմական գործողության մեկնարկի մասին։



