Արմանը դանակի սպառնալիքով պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել կնոջ 15-ամյա քրոջ հետ
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության մարզային վարչություններից մեկի Անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ հոկտեմբերի 19-ին տարածքային բաժին են հրավիրել 42-ամյա Հերմինե Հ.-ին և նրա աղջկան՝ 15-ամյա Լիանա Հ.-ին, ով սովորում է այդ մարզի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիանա Հ.-ն ոստիկանությանը հայտնել է, որ 2015 թ.-ի գարնանը իրենց տանը քրոջ ամուսինը՝ 28-ամյա Արման Ջ.-ն դանակի սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ , որը կատարվել է մինչև 2016 թ.-ի սեպտեմբեր: Ոստիկանությունում աղջիկը հայտնել է նաև, որ Արման Ջ.-ն ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալով իր հետ՝ սպառնացել է: Գ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի դիմում տրված մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
SHAMSHYAN.com-ը ունի ամբողջական տվյալները՝ տուժողների և կասկածյալի, ինչպես նաև բնակության վայրի տվյալները, սակայն այս պահին ձեռնպահ է մնում այն ամբողջական ներկայացնելուց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը նախկինում եղել է դատապարտված:



