«Ան Նուսրա»-ի զինյալները հրաժարվել են հեռանալ Հալեպից
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան անհանգստացած են այն բանից, որ «Ջեբհաթ-ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինյալները հրաժարվում են հեռանալ Հալեպից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք խիստ անհանվստացած ենք, որ, չնայած բարի կամքի այն քայլերին, որոնք ձեռնարկեցին Մոսկվան եւ Դամասկոսը, մենք տեսնում ենք՝ ինչպես են «Ջաբհաթ ան Նուսրա»-ի զինյալները հրաժարվում հեռանալ քաղաքից»,-ասել Է նա:
Լավրովի խոսքով՝ բացի այդ, ահաբեկիչները «սպառնալիքների, շանտաժի, ինչպես նաեւ կոպիտ ուժի օգնությամբ խոչընդոտում են Հալեպի արեւելյան շրջանից քաղաքացիական բնակչության դուրս գալուն»:
Նախարարը նշել Է, որ նրանք խոչընդոտում են նաեւ «այն զինյալների դուրս գալուն, որոնք ցանկանում են օգտվել ՄԱԿ-ի, Ռուսաստանի եւ Սիրիայի կառավարության ընձեռած հնարավորություններից եւ հեռանալ այդ շրջանից»:
Լավրովը նաեւ հիշեցրել Է, որ ահաբեկիչները խափանում են Հալեպ հումանիտար օգնություն հասցնելը:
«Թե՛ «Ջաբհաթ ան Նուսրա»-ն, թե՛ «Ահրար աշ Շամ»-ը եւ նրանց հետ համագործակցող մյուս կազմակերպություններն ըստ Էության սաբոտաժի են ենթարկում Արեւելյան Հալեպ հումանիտար օգնություն հասցնելու ՄԱԿ-ի կողմից մեր աջակցությամբ, Սիրիայի կառավարության աջակցությամբ գործադրվող ջանքերը, գնդակոծում են երթուղիները, որոնցով այդ հումանիտար օգնությունը կարող Է տեղափոխվել»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-0-/56/ 15.06



