Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
ПОЛИТИКАԻրանի արտաքին գործերի նախարարությունը իր մոտ է կանչել Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թաքինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին անանուն աղբյուրը հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությանը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունում դեսպանին հայտնել են իրանական կողմի բողոքը` կապված պաշտոնական Անկարայի կողմից Իրանի հասցեին հնչեցվող հայտարարությունների հետ: Այդուհանդերձ, աղբյուրն այլ մանրամասներ ԱԳՆ-ում դեսպանի ընդունելության հետ կապված չի նշել:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



