Շեյխերը գնացքում. Դուբայի միլիարդատեր ղեկավարն ու որդին՝ լոնդոնյան մետրոյում
ФОТОԱրաբ շեյխերն ու միլիոնատերերը սիրում են հանգստանալ ու ժամանակ անցկացնել Լոնդոնում՝ ցուցադրելով իրենց շքեղ, երբեմն անգամ ոսկեզօծ մեքենաներն ու դրանց ավտոշարասյունը։ Ճիշտ է, ՄԱԷ-ի վարչապետ եւ փոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավար Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը Շեյխ Մուհամեդը նույնպես ամռանը նախընտրում է լինել Մեծ Բրիտանիայում (որտեղ ի դեպ, կրթություն է ստացել), սակայն որոշել է մետրոյով շրջել Լոնդոնում։


Ըստ Forbes-ի՝ 4 միլիարդ կարողություն ունեցող շեյխին ուղեկցել է նրա որդին՝ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը, որը հոր հետ արված լուսանկարները հրապարակել է սոցցանցերի իր էջերում։

Ի դեպ, հայր ու որդու արաբական ավանդական հագուստի փոխարեն նախընտրել են սովորական բլուզ եւ տաբատ համադրությունը։


1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



