Առնվազն վեց մարդ Է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն վեց մարդ Է տուժել հոկտեմբերի 21-ին Ճապոնիայի արեւմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կիոդո» գործակալությունը: Նրա տվյալներով՝ մեկ մարդ ծանր վերքեր Է ստացել, եւս հինգը թեթեւ վնասվածքներ ունեն:
Երկրաշարժը տեղի Է ունեցել Տոտորիի պրեֆեկտուրայում, դրա օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր: Էպիկենտրոնը գտնվում Էր պրեֆեկտուրայի կենտրոնական շրջանում: Ճապոնական 7-բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել Է 6 բալ:
Ականատեսների վկայությամբ, ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ մարդիկ դժվարանում Էին ոտքի վրա մնալ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 31-ում: Երկրաշարժից հետո շարունակվում են նվազ ուժգնության ցնցումները: Օդերեւութաբանների գնահատումների համաձայն՝ դրանք կշարունակվեն մեկ շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



