Հայաստանում և տարածաշրջանում արձանագրված գրիպի հարուցիչներ չկան
ОБЩЕСТВОՑածր ջերմաստիճանի հետ կապված՝ ՀՀ-ում սուր շնչառական վարակների արձանագրման մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ առողջապահության նախարարությանվերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակներիհամաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
«Սեզոնային աշխատանքները մեր երկրում սկսված են օգոստոս ամսից։ Իհարկե, բոլոր միջոցառումները իրականացվում են ամբողջ տարին, բայց աշխատանքներն ավելի ուժեղացվում են հոկտեմբեր ամսից՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից ՀՀ-ն մուտք է գործում սեզոնային գրիպների, վարակների ժամանակահատված։ Ժամանակահատվածը կշարունակվի մինչև եկող տարվա ապրիլ ամիսը ներառյալ»,-ասաց Լիանա Թորոսյանը։
Նա մեր քաղաքացիներին հորդորում է լինել սթափ, չվախենալ և ականջալուր լինել բժիշկների խորհուրդներին և կատարել բոլոր այն միջոց առումները, որոնք խորհուրդ է տալիս բուժանձնակազմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով համաճարակային իրավիճակին, Թորոսյանն ասաց. «Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա։ Այդ վիճակը ՀՀ-ում սուր շնչառական վարակների առումով սեզոնային բավականին բնականոն ընթացքում է։ Հիվանդացության աճ չունենք և, նախորդ տարիների համեմատությամբ, դեռևս գտնվում ենք շահեկան վիճակում։ Ասեմ ավելին՝ մի քանի հարյուր դեպքով հիվանդների թիվը պակաս ենք արձանագրել, քան ունեցել ե նք 2014, 2015 թվականներին։ Իհարկե, աշխուժացում դիտարկվում է համեմատած օգոստոս և սեպտեմբեր ամիսների հետ։ Այս ամենը նորմալ է և տրամաբանական, քանի որ եղանակները ցրտել են, շնչառական վարակներն էլ գլուխ են բարձրացնում»։
Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետը ասաց, որ սեզոնին նախապատրաստվելու համար բոլոր համապատասխան միջոցառումներն իրականացված են, հիվանդանոցներում բժիշկների զգոնությունը բարձր է։
«Մեզ մոտ հնարավոր բարդությունները սպասվում են փետրվար ամսին, քանի որ վիրուսները բավականին &laq uo;լավ են զգում» ցուրտ պայմաններում։ Բոլորս էլ գիտենք, որ փետրվարին բավականին ցուրտ է լինում, ջերմաստիճանը՝ շատ ցածր, այդ պատճառով էլ հնարավոր է հիվանդությունների ալիք բարձրանա այդ ամսին։ Սակայն այս պահին գրիպի հարուցիչներ՝ A տեսակ, B տեսակ կամ այլ հարուցիչներ չկան մեր հանրապետությունում։ Սա միայն մեզ մոտ չէ, այլ նաև տարածաշրջանում»,-նշեց Լիանա Թորոսյանը։
Այս տարի ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կարող է դիտվել մեղմ իրավիճակ։ Ցանկացած վարակիչ հիվանդություն, այդ թվում նաև գրիպը, ունի իր պարբերական բարրացումները։ Չորս տարին մեկ արձանագրվում են նմանատիպ պիկեր։



