Թրամփն իսկույն ընդհատել Է հարցազրույցը ռասիզմի վերաբերյալ լրագրողուհու մեկնաբանությունից հետո
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն անսպասելիորեն ընդհատել Է հարցազրույցը NBC-ի հեռուստաընկերության մասնաճյուղերից մեկի հետ, երբ լրագրողուհին խնդրել Է նրան մեկնաբանել ռասիզմի վերաբերյալ նրա հասցեին հնչող մեղադրանքները: Զրույցի ձայնագրությունը, որը կայացել Է Օհայոյի նահանգւմ ընտրողների առջեւ միլիարդատիրոջ ելույթից առաջ, հրապարակված Է հեռուստաալիքի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընտրություններին մնացել Է 19 օր, իսկ ձեզ ռասիստ, սեքսիստ են անվանում»,- սկսել Է հարց տալ հարցազրույցը վարող Քոլին Մարշլը: Թրամփն իսկույն ընդհատել Է նրան՝ ասելով. «Ձեզ հանդիպած բոլոր մարդկանցից ես ամենաքիչն եմ ռասիստ»,- ընդգծել Է միլիարդատերը, ինչից հետո արագորեն հեռացել Է:
Վերջին ամիսներին հանրապետականը քանիցս հայտարարել Է, որ առաջատար հեռուստալիքների ու թերթերի մեծամասնությունը անկողմնակալ չեն մեկնաբանում նախընտրական մրցարշավը՝ նախապատվությունը տալով իր մրցակցուհուն՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնաթու Հիլարի Քլինթոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



