Եվրամիությունը դատապարտեց Ռուսաստանին՝ ձեռնպահ մնալով պատժամիջոցներից
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհուրդը վճռականորեն դատապարտում Է Հալեպի քաղաքացիական բնակչության վրա Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների, նախեւառաջ Ռուսաստանի գրոհները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ:
Եվրախորհուրդը հորդորել Է «դադարեցնել գազանությունները» եւ շտապ միջոցներ ձեռնարկել Հալեպ եւ Սիրիայի այլ շրջաններ անարգել հումանիտար մուտք ապահովելու համար: Նաեւ այն հանդես Է եկել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական գործընթացը վերսկսելու օգտին:
«Միջազգային հումանիտար իրավունքի նորմերի եւ մարդու իրավունքների խախտման մեղավորները պետք Է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում Է հայտարարության մեջ: Նաեւ ընդգծվում Է, որ ԵՄ-ն «դիտարկում Է բոլոր հնարավոր տարբերակները ներկայիս գազանությունների շարունակման դեպքում»:
Նաեւ, ինչպես հաղորդվում Է, Եվրախորհուրդը «ռազմավարական քննարկում Է անցկացրել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի շուրջ»:



