ՄԱԿ-ը հուսով է, որ Հալեպից բժշկական տարհանումը կտեւի չորս օր
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ը հուսով Է, որ Հալեպի արեւելյան շրջանում հումանիտար դադարը կտեւի չորս օր եւ կօգնի հարյուրավոր վիրավորների եւ հիվանդների տարհանել նրանց ընտանիքների հետ միասին: Այդ մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճապազրույցում լրագրողներին հայտարարել Է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանոր դի օգնական Յան Էգելանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը միայն այսօր Է ստացել տարհանում անցկացնելուն ՌԴ-ի, Դամասկոսի եւ զինված ընդդիմության համաձայնությունը եւ հուսով Է, որ «առաջին բժշկական տարհանումները կսկսվեն վաղը եւ ՄԱԿ-ի ու բժշկական կազմակերպությունների կողմից կկազմակերպվեն Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ գործընկերությամբ»:
Էգելանը ճշտել Է, թե ՄԱԿ-ն ակնկալում Է, որ հումանիտար դադարը կտեւի չորս օր՝ ամեն օր 11-ական ժամ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը մտադիր Է այդ օրերին նաեւ Հալեպ ուղարկել դեղորայք եւ պարենամթերք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



