Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկը տեղափոխվել է Հայաստան
ОБЩЕСТВОԲեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկը հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան տեղափոխել է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։
Հիշեցնենք, որ վթարից տուժած ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժում ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
5
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение



