Թրամփը հայտարարել Է եզրափակիչ հեռուստաբանավեճում իր հաղթանակի մասին
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսացությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել Է Դեմոկրատական կուսակցությունից իր ընդդիմախոս Հիլարի Քլինթոնի հետ եզրափակիչ հեռուստաբանավեճում հաղթելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես արժանացա եզրափակիչ բանավեճում հաղթելու պատվին»,- գրել Է Թրամփը իր twitter-ում՝ամերիկյան ինը տեղեկատվական հրատարակությունների ու հեռուստաալիքների բլից-հարցումների արդյունքների հրապարակման ներքո, որոնց ընթերցողները նախապատվությունը տվել են Թրամփին:
Բանավեճի ավարտից հետո ամերիկյան մի շարք լրատվական հրատարակություններ ինտերնետ-օգտատերերին առաջարկել են պատասխանել «Ով հաղթեց բանավեճում» հարցին: Կարծիքները բաժանվել են: Մասնավորապես, CNN հեռուստաընկերության անցկացրած հարցումը ցույց Է տվել, որ հարցվածների 52 տոկոսը Լաս Վեգասում կայացած հեռուստաբանավեճի հաղթող Է ճանաչել Հիլարի Քլինթոնին, 39 տոկոսը նախապատվությունը տվել Է Դոնալդ Թրամփին:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են նոյմեբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



