Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է երեք երկրաշարժ
ОБЩЕСТВОՍՊԾ դիտացանցը հոկտեմբերի 13-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում գրանցել է երկրաշարժ, որն զգացվել է ՀՀ բնակչության կողմից: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4): Վերջինս զգացվել է Ալավերդի քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ դիտացանցից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 13-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Օզալպ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հոկտեմբերի 16-ին 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.3) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Քյուրդամիր քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևմուտք: Այն զգացվել է Ստեփանակերտ (ԼՂՀ) քաղաքում՝ 3 բալ ուժգնությաբ: Հոկտեմբերի 19-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 15-ին՝ 6.4 և 17-ին՝ 6.7 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայում, համապատասխանաբար՝ Կիմբե քաղաքից 144 կմ դեպի հյուսիս և 176 կմ դեպի արևմուտք: Հոկտեմբերի 19-ին Ինդոնեզիայի Ինդրամաու քաղաքից 156 կմ դեպի հյուսիս գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.6 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:



