Ֆինանսների նախարարն արդար մրցակցության համակարգեր ստեղծելու կողմնակից է
ОБЩЕСТВОՀՀ կառավարության նոր ծրագրում ներկայացված են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում՝ հարկային ու մաքսային ոլորտներում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «ՓՄՁ-ների մասով արդեն Հարկային օրենսգրքում կարգավորումներ ունենք: Նաև մտ ածում ենք որոշակի գործիքակազմի կիրառման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարդան Արամյանը:
Նախարարն արձագանքելով օլիգոպոլիաների մասին հարցին՝ լրագրողներին հորդորեց կենտրոնանալ ոչ թե օլիգարխների վրա, այլ՝ համընդհանուր հարկային արդարության ու սկզբունքների վրա: Պարզաբանելով ասածը՝ նախարարն ասաց. «Ամբողջ աշխարհում կա գերիշխող դիրքը: Պետք է արդար մրցակցության համակարգեր ստեղծել և այնպես անել, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները չկարողանան իրենց դիրքը չարաշահել»:



