Հետաձգվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատական նիստը
ОБЩЕСТВОԿայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատական նիստն այսօր չմեկնարկեց: Գործով դատախազը դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ դատական նիստին ներկա գտնվել չի կարող Վերաքննիչ դատարանում ունեցած այլ դատական նիստին մասնակցելու պատճառով:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռևս այս տարվա փետրվարի 15-ին դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մեկնարկել է 2014-ի հունվարի 27-ին քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով առաջին դատական նիստը:
Գործող մեղադրյալ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ` ապօրինի ձեռք է բերել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, նաեւ ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երեւան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության ԷԴՊ տեսակի էլեկտրական թով 4 հատ ճայթիչներ եւ նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն եւ շագանակագույն գլանաձեւ արկային վառոդի` թվով 5 հատ հատիկներ»:
Դատական հաջորդ նիստը սեպտեմբերի 15-ին է:
Արաքս Մամուլյան



