ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ ՌԴ հայտարարությունը
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ուկրաինան արգելափակել են ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի կողմից առաջարկված հայտարարության նախագիծը, որն աջակցում է Հալեպում ութժամյա հումանիտար ընդմիջմանն ու Սիրիայում ահաբեկիչների ու ընդդիմության սահմանազատմանը։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր ընկերներից մի քանիսը նորից ցույց տվեցին իրենց իսկական դեմքը։ Երեք մշտական անդամները, որոնց իհարկե միացավ Ուկրաինան։ Նրանք չգիտեն, թե ինչ են իրականում ուզում, նրանց անհնար է գոհացնել»,- ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ չգիտի, թե հատկապես ինչը չի գոհացրել չորս երկրների պատվիրակություններին ռուսական հայտարարության նախագծում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



