Միրզիյոեւն առաջադրվեց Ուզբեկստանի նախագահի թեկնածու
МЕЖДУНАРОДНОЕՁեռնարկատերերի եւ գործարարների շարժման-Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարը հոկտեմբերի 19-ին Տաշքենդում պետության ղեկավարի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոեւին առաջադրել Է հանրապետության նախագահի թեկնածու եւ հաստատել Է նրա նախընտրական ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունում, համագումարին մասնակցել եւ ելույթ Է ունեցել Միրզիյոեւը:
Նրա ելույթից հետո կայացած քննարկումների արդյունքում համագումարի պատվիրակները միահամուռ Միրզիյոեւին նախագահի թեկնածու են առաջադրել դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում:
2003 թվականին ստեղծված Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ունի ավելի քան 230 հազար անդամ եւ ամենամեծ խմբակցությունը երկրի խորհրդարանում (52 պատգամավոր):
Ավելի վաղ երեք կուսակցություններ համագումարներում արդեն առաջադրել են իրենց թեկնածուներին:
Ուզբեկստանում նախագահի վաղաժամկետ ընտրություններ են անցկացվում սեպտեմբերի 2-ին Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ:



