Ինչպե՞ս են անցնում «Քարե դարդի» նկարահանումները
ЛАЙФBlogNews.am-ը գրում է.
Արդեն մեկնարկել է «Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանը։ BlogNews-ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է ֆոտոշարք և մանրամասներ։

Այս եթերաշրջանում սիթքոմում նկարահանվում են «Վիտամին» ակումբից Զառա Սահակյանն ու Մհեր Մխիթարյանը։ Մեզ հետ զրույցում Զառան նշեց, որ իրենց տանը միշտ հետևել են «Քարե դարդին», քանի որ 6-ամյա որդին սիթքոմի ակտիվ երկրպագուներից է։) «Սիթքոմի պատկերները շատ գրավիչ են երեխաների համար, որդիս էլ հետաքրքրությամբ դիտում է»,- նշեց նա։
Զառան մարմնավորում է Ռաֆայել Երանոսյանի կերպարի՝ Բաբալի քրոջը։ Դերասանուհին նշեց, որ իր կերպարն անհամեմատ ավելի չար է, իսկ եղբայրն ամուսնացել է Նինիի հետ ու բարիացել:) Վաչեն էլ նշել է, որ այս եթերաշրջանում Ռաֆայել Երանոսյանի կերպարն ավելի առաջնային է դարձել։

Ի դեպ, քանի որ սիթքոմը մեծ հետաքրքրություն է առաջացրել երեխաների շրջանում, Վաչեն նշեց, որ սիթքոմում ավելացրել են ուսուցողական գիծ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



